Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Քրիստոնյա արմատներից հեռացած Եվրոպան չի կարող այլևս արտահանել որևիցե լավ բան

Քրիստոնյա արմատներից հեռացած Եվրոպան չի կարող այլևս արտահանել որևիցե լավ բան
07.05.2025 | 21:38

Սկսեմ նրանից, որ ես ինքս եվրոպական մշակույթի մասնակի կրողն եմ։ Կյանքիս մեծ մասն անց եմ կացրել Եվրոպայի կենտրոնում, գիտեմ եվրոպական բոլոր հիմնական լեզուները, երաժշտություն եմ լսում, եվրոպացի բազմաթիվ հեղինակների գրքեր եմ կարդում, եղել եմ Եվրոպայում ամենուր և ունեմ մտերիմ և իսկական ընկերներ՝ շվեցարացիներ և իտալացիներ... Եվրոպայում շատ գեղեցկություն կա և Եվրոպան մեծ ազդեցություն է ունեցել իմ դաստիարակության, աշխարհայացքի, վարքագծի վրա:

Իհարկե, ամենից շատ ես հայ եմ և քրիստոնյա, բայց իմ կյանքում իր կարևոր տեղն ունի նաև Եվրոպան։

Սա գրում եմ, որպեսզի պարզ լինի, որ եվրոպական իսկական արժեքների ԴԵՄ ՈՉԻՆՉ չունեմ ու չեմ կարող ունենալ։

ԲԱՅՑ ՈՐՏԵ՞Ղ Է ԹԱՔՆՎԱԾ ԱՄԵՆԱՄԵԾ ՍՈՒՏԸ.

Չարիքի/Գլոբալիստների Համաշխարհային Արևմտյան Էլիտան (որոնք ուզում են աշխարհի երկրները ղեկավարել մի կենտրոնից) ` աշխարհի երկրները գաղութացնելու իրենց մանրակրկիտ մտածված տեխնոլոգիայի մեջ քաջ գիտակցում է, որ որպեսզի մարդիկ կույր լինեն և ցանկանան իրենք իրենց համար փոս փորել, ՆՐԱՆՑ ՊԵՏՔ Է ՄԻ ԼԱՎ ԿՈՒՏ ՏԱԼ:

Կուտն այն է, որ նրանք աղքատ երկրներում բոլոր մարդկանց խոստանում են ԳԵՂԵՑԻԿ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՅԱՆՔ:

Բայց որտե՞ղ է անհամապատասխանությունը: Եվ ինչու՞ աղքատ երկրներում մարդիկ, որքան էլ «ձգվեն» դեպի Արևմուտք, երբեք չեն ապրի այնպես, ինչպես Արևմուտքում է։

ԵՎՐՈՊԱՆ, որի մասին երազում են մարդիկ, այն ԵՎՐՈՊԱՆ է, որը ստեղծել են Քրիստոնյաները, իսկ նրանցից առաջ հույները... Պլատոնը, Սոկրատեսը, Արիստոտելը...

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՖԱՆՏԱՍՏԻԿ ԳԵՂԵՑԻԿ ԲԱՆ ԿԱ ստեղծվել և նվիրվել Է ԱՍՏԾՈ ՍԻՐՈՒՆ՝ ամենագեղեցիկ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ամենաանզուգական Գրքերը, ամենահիասքանչ Նկարները, ամենակախարդական Երաժշտությունը` պատմում են Աստծո Սիրո մասին։

Դա փաստ է, որ եթե Եվրոպան լիներ ոչ քրիստոնեական, այլ ասենք ՝ Իսլամական, կամ Հինդու … Եվրոպան` Եվրոպան չէր լինի ու ոչ մեկն էլ չէր երազի էնտեղ ապրել:

Շառլ Պեգին, Վիկտոր Հյուգո, Ալեսանդրո Մանզոնի, Բոտիչելլի, Դա Վինչի, Պոլ Կլոդել, Մոցարտ, Բեթհովեն, Շուբերտ, Դանթե, Սուրբ Ավգուստինի, Թոմազո դ'Աքվինո. ամբողջ եվրոպական փիլիսոփայությունը հիմնված է նրա ստեղծագործությունների վրա... բոլոր մեծագույն գործերն եղել են Աստծո հանդեպ սիրո դրսևորումներ...

Քրիստոնյաները ստեղծեցին առաջին հիվանդանոցները:

Վանականները սկսեցին ապրել թավուտ անտառներում գայլերի ու աղվեսների հետ` վերակենդանացնելով բոլոր վայրերը...

Կանանց սկսեցին արժանապատվորեն և հարգանքով վերաբերվել Քրիստոնյաների շնորհիվ, թեև եղավ ժամանակ` Նապոլեոնը փչացրեց ամեն ինչ:

Այսինքն՝ այն ամենագեղեցիկը, որը ստեղծվել է Եվրոպայում, խորը Քրիստոնեական արմատներ ունի։ Շվեյցարիայում` դրոշի վրա խաչ է. օրհներգը աղոթք է առ Աստված, Սահմանադրությունը նույնպես սկսվում է աղոթքով... և ամենահիմնական ավանդույթը` փնտրել ամենուր Համընդհանուր բարիքը։

Սա այն Եվրոպան է, որի մասին երազում են շատերը։

Այնքան գեղեցիկ և անկրկնելի։

Բայց փաստն այն է, որ երբ գլոբալիստները, նրանք նաև սատանիստներ են, այսպես կոչված Արևմտյան Արժեքները ներմուծում են աղքատ երկրներ, այս արևմտյան արժեքները չեն նշանակում Դանթե և Թոմազո Դ'Աքվինոն և Շուբերտը...

«Արևմտյան արժեքներ , որ կրում են գլոբալիստները.

- Գեյ-շքերթներ

- Մարիխուանա

- Էվթանազիա

- Որևէ պատկանելիության բացակայություն

- սեռական դաստիարակություն մանկապարտեզում

- եկեղեցիների վերացում …

Եվ ամբողջ մարդկային անամոթության բոլոր դրսևորումները։

Իրենց կարծիքով մարդիկ չպետք է տաբուներ ունենան։ Եվ ամենակարևորը՝ Աստված չկա, դու ինքդ Աստված ես։

Այսինքն՝ նրանք ձեզ վաճառում են Գեղեցիկ Եվրոպական Կյանքի պատրանքը, բայց իրականում դուք ստանում եք միայն փողոցներում պարող վարդագույն ներքնազգեստով մերկ տղամարդիկ:

Քեզ ասում են.

- Ցանկանու՞մ ես ապրել ինչպես Եվրոպայում։

Ահա ձեզ համար եվրոպական կյանք...

Իրականում, այս «Արժեքները» ոչ մի կապ չունեն Եվրոպայի և Արևմուտքի հետ։

Սրանք այն «Արժեքներն» են, որոնք Գլոբալիստները հորինել են մարդկանց Աստծուց բաժանելու և ավելի ու ավելի դժբախտացնելու համար:

Եվրոպան շա՜տ –շա՜տ է հեռացել Քրիստոնեությունից ու դա շատ վտանգավոր է Եվրոպայի համար, առանց արմատ ծառը ուշ թե շուտ չորանում է:

10,15, 20 տարի առաջ Եվրոպայում ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Սուրբ Ծննդյան օրն այլևս հնարավոր չի լինի ասել Շնորհավոր Սուրբ Ծնունդ… և որ Եվրոպական քաղաքներում կանայք կքայլեն առանց շապիկների և առանց կրծկալների, փողոցներով կքայլեն մերկ, որովհետև հավասարություն են ուզում:

Դա իրական Եվրոպայի հետ կապ չունի։ Սրանք այլ «Արժեքներ» են, ազգություն և հայրենիք չունեցող: Նրանք դրանք անվանում են Եվրոպական, որպեսզի ավելի շատ մարդիկ կուտն ուտեն:

Այսինքն՝ քրիստոնյա արմատներից հեռացած Եվրոպան չի կարող այլևս արտահանել որևիցե լավ բան. լինի դա դեմոկրատիա, կամ մարդկանց իրավունքներ, կամ էլ գեղեցիկ կյանք:

Թերեզա ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 907

Մեկնաբանություններ