ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նեղության օրը

Նեղության օրը
09.06.2025 | 21:59
Հունիսի 10
Շնորհակալության պատարագ մատուցիր Ինձ
և վճարիր քո ուխտը Բարձրյալին և ապա կանչիր Ինձ քո նեղության օրը, և Ես պիտի ազատեմ քեզ:
Գովաբանել ու գոհություն հայտնել Ինձ և հարատև կատարել տրվածդ խոստումներն ու ուխտերը` նշանակում է դրամ պահ տալ Ինձ, որպեսզի կարողանաս վստահորեն վերցնել այն քո նեղության օրերին:
Երբեմն աշխարհը զարմանում է տեսնելով, որ այն մարդը, ումից նման բան չէր սպասում, հանկարծ ու մեծ գումարների տեր է դարձել, բավարարելով և’ իր, և’ իր բարեկամների կարիքները և դեռ միջոցներ էլ հատկացնելով բարեգործական նպատակների համար: Սակայն աշխարհը չէր տեսել` ինչպես է այդ մարդն արդար ու հավատարիմ աշխատանքով վաստակած անհաշիվ մանր գումարներ դրել գանձարկղ:
Այպես է նաև Իմ արքայության մեջ:
Աշխարհը տեսնում է, որ հավատք ունեցող մարդը հանկարծ պահանջներ է ներկայացնում Ինձ ու ստանում Իմ ունեցվածքից:
Աշխարհը կարծում է, թե մարդը կախարդական ուժ ունի:
Իրականում բնավ էլ այդպես չէ:
Աշխարհը չի տեսնում, որ այդ մարդը գոհության ու փառաբանության ձևի տակ, հարատևորեն ու հավատարմորեն վճարում էր շարունակ, և անվերջ կատարում իր խոստումներն ու ուխտերը:
Այսպես պիտի լինի նաև ձեզ համար, Իմ որդիներ: «Օրհնության պատարագ ներկայացրու քո Աստծուն և կատարիր Բարձրյալին խոստացած քո ուխտը, և երբ նեղության ժամանակ Ինձ կանչես, Ես պիտի փրկեմ քեզ»:
Այս խոստումը իրապես վերաբերում է ծանր ու գորշ օրերին, երբ չկան անհրաժեշտ պայմաններ և քեզ կենսական ուժ տվող կռվաններ: Երբ տեսնում ես` մեծ կամ արժեքավոր բաներ չես կարող անել, այդժամ կարող ես քո հավատարմության փոքրիկ գործերն ու խոսքերը ամբարել Իմ շտեմարաններում, որ պատրաստ մնան` քո մեծ պահանջների օրվա համար:
Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ