ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Հայոց Իվանիշվիլին

Հայոց Իվանիշվիլին
22.06.2025 | 13:05

Էս գաղափարը ինձ կապիտուլյանտը հուշեց։

Չկա չարիք, առանց բարիքի։ Մտքովս անգամ չէր անցնում, որ Հայոց դասական կապիտալի ներկայացուցիչը կարող է լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ։

նիկոնը իր գլխին սարքում է, և լավ է սարքում։ Վարչապետի թեկնածուի համար պարտադիր պայման է բանտային ստաժը։

Դե նա էլ Սամվել Կարապետյանին ուղարկել է համապատասխան ստաժիրովկի։

Բանտային անցյալը Հայաստանում, ըստ ընդունված կարգի, հաջողության գրավական է, մանավանդ, որ դրանից վարչապետի թեկնածուն ոչ այնքան տուժում, որքան շահում է։

Այս ձեռնարկը, հենց հիմա, օգնեց Սամվել Կարապետյանին շահելու ապագա ընտրազանգվածի հարգանքը, սերն ու համակրանքը։

Մնում է ազգովի խրախուսելու Սամվել Կարապետյանին քայլ կատարել դեպի մեծ քաղաքականություն և տալ իր համաձայնությունը ապագա վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար։

Փոխվել են ժամանակները։

Այո՛, հիմա ոչ թե այս կամ այն քաղաքական գործիչը պիտի իրեն առաջադրի վարչապետի պաշտոնում, այլ մենք` Հայաստանի քաղաքացիներս պիտի ազգովի խնդրենք և թախանձագին խնդրենք արժանավորին առաջադրվելու այդ պատասխանատու պաշտոնում։ Վաղուց անցել են այն ժամանակները, երբ նիկոլի նմանին իրավունք էր տրվել ամբարտավան, անպատասխանատու կեցվածքով` անամոթաբար գոռալ.

- Կամ Հայաստանը վարչապետ չի ունենալու, կամ ես եմ լինելու Հայաստանի վարչապետը:

Ոչ, այլևս` ոչ, այդպես չպիտի ընտրվի Հայոց վարչապետը։ Այլևս վարչապետը պիտի առաջադրվի մեր կամոք և մեր խնդրանոք։

Հիմա ես խնդրում եմ Սամվել Կարապետյանին առաջադրվելու վարչապետի պաշտոնում և առաջարկում եմ նաև իմ ազգակիցներին նույն խնդրանքով դիմել արժանավորին։

Եթե մարդը կարող է ստեղծել մեծ կապիտալի կայսրություն` ահռելի ներդրում կատարելով իր հայրենիքում, ապա, անկասկած, նա զորու է և ստեղծելու զարգացող ազգային Հանրապետություն։

ՄԵՐ ՁԱՅՆԸ` ԱՐԺԱՆԱՎՈՐԻՆ։

Աստված առաջ...

22.06.2025թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 305

Մեկնաբանություններ