ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 
  • Ինչպիսի՞ն կարող է լինել ոչ թե «մեխանիկական», այլ բովանդակային կոնսոլիդացիան

    Ինչպիսի՞ն կարող է լինել ոչ թե «մեխանիկական», այլ բովանդակային կոնսոլիդացիան

    05.03.2025| 04:57
    Ապրելով Հայաստանում՝ երբեք չի կարելի մոռանալ, որ ապրում ես Հայաստանում: Այսպես սիրում էր կատակել իմ երեց գործընկերներից մեկը: Նա նաև հավելում էր, որ եթե հանկարծ որևէ պահի «մոռանաս» դա, ապա հաջորդ իսկ վայրկյանին դա քեզ կհիշեցնեն: Կարևոր չէ՝ ինչպես, բայց կհիշեցնեն:
  • Քարոզչական նվեր Բաքվի ռեժիմին

    Քարոզչական նվեր Բաքվի ռեժիմին

    04.03.2025| 21:29
    Այս պահին, երբ բոլոր մտահոգ ուժերը և քաղաքացիները կոչ են անում ուշադրություն դարձնել Բաքվի գազանություններին՝ մերձիշխանական էս ոչնչության հայտարարությունը բառի ամենաուղիղ իմաստով քարոզչական նվեր է՝ հայ ռազմագերիներին դժոխային պայմաններում պահող Բաքվի ռեժիմին։
  • Թրամփը կենաց-մահու կռիվ է սկսել հանուն ԱՄՆ-ի ինքնիշխանության

    Թրամփը կենաց-մահու կռիվ է սկսել հանուն ԱՄՆ-ի ինքնիշխանության

    04.03.2025| 20:28
    Թրափը խելագար չի, անգրագետ դուրսպրծուկ չի, ինքնասիրահարված, մառազմատիկ ծերուկ չի: Թրամփը կենաց-մահու կռիվ է սկսել հանուն ԱՄՆ-ի ինքնիշխանության: Հանուն նրա, որ ԱՄՆ-ը դուրս բերվի Մեծ Բրիտանիայի և այսպես կոչված Նոր անգլիական մասսոնական օթյակի վերահսկիչ և ուղղություն տվող ուժի տակից:
  • Դասական բռնապետիկ՝ մոլագարության սինդրոմով

    Դասական բռնապետիկ՝ մոլագարության սինդրոմով

    04.03.2025| 15:56
    Մենք շարունակում ենք ապրել նիկոլական «ծուռ հայելիների» աշխարհում, որտեղ գոյություն ունեն միայն նրա մտասևեռումները, իսկ իրականությունն այլ բանի մասին է խոսում: Երբ Նիկոլն անընդհատ կրկնում է, թե ինքն «անհոգնել շարունակ կրկնելու է», դա հենց այնպես չի ասում, քանի որ ինքը հավատում է, որ ամեն ինչ հենց իր պատկերացումների ծիրում է:
  • Էս 7 տարվա մեջ գոնե մի հավաբուն սարքած կա՞ք

    Էս 7 տարվա մեջ գոնե մի հավաբուն սարքած կա՞ք

    04.03.2025| 14:49
    Կարդում եմ՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին Զելենսկին զրկել է Ուկրաինայի միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումից: Կալաձեն կոչումը ստացել էր, երբ Կիևի «Դինամո»-ի կազմում երեք անգամ Ուկրաինայի գավաթ է նվաճել: Որոշումը, վստահաբար, մանր քաղաքական է, ո՛չ Կիևի «Դինամո»-ն, ո՛չ էլ Կալաձեն չդադարեցին չեմպիոն լինելուց:
  • Աշխարհի կաբինետներից մեզ ասվողի մասին

    Աշխարհի կաբինետներից մեզ ասվողի մասին

    04.03.2025| 11:07
    Թրամփ-Զելենսկի հայտնի երկխոսությունը՝ «ով տակ մնաց, ով՝ վրա» այլ դիտանկյունից նայելիս, շատ ավելի կարևոր պատկեր է բացվում մեզ համար։ 1. Զելենսկին ուզում է այն, ինչը հնարավոր չէ տալ...
  • Թույլի ապրելու միակ շանսը իրատեսորեն իրականության հետ հաշվի նստելն է

    Թույլի ապրելու միակ շանսը իրատեսորեն իրականության հետ հաշվի նստելն է

    04.03.2025| 10:29
    Թույլերի ամենաթույլ կողմը նրանց էմոցիաների ու կանխակալ կարծիքների իշխելն է իրենց գիտակցության վրա, որն էլ նրանց դարձնում է անիրատես և ստիպում է տեսնել միայն այն, ինչ ուզում են տեսնել:
  • Մրցակցություն տարածաշրջանային տերության կարգավիճակի համար

    Մրցակցություն տարածաշրջանային տերության կարգավիճակի համար

    04.03.2025| 09:27
    Ամեն ինչ խոսում է այն վարկածի օգտին, որ ապագայում տարածաշրջանային տերության կարգավիճակի համար մրցակցությունը լինելու է մի կողմից Թուրքիայի և Իսրայելի, իսկ մյուս կողմից` Իրանի և Ռուսաստանի միջև։
  • Գրող լինելու համար գրող լինելը բավական չէր

    Գրող լինելու համար գրող լինելը բավական չէր

    04.03.2025| 08:26
    Էսօր գրողների միջազգային օրն ա։ Էն ժամանակներում, որտեղից ես գալիս եմ, գրող լինելու համար գրող լինելը բավական չէր։ Քեզ պետք ա պետությունը ճանաչեր, գրողի կարգավիճակ տար, աշխատանքի ընդուներ գրողների միությունում, հրատարակեր քո գրքերը, վաճառեր գրախանութներում։ Գրողն իր խոսքն ընթերցողին հասցնելու ուրիշ ոչ մի ճանապարհ չուներ. էն ժամանակ ոչ համացանց կար, ոչ Ֆեյսբուք, ոչ առցանց գրական հանդեսներ, իսկ սեփական միջոցներով քո գրածը տարածելը պատժվում էր, ու դու ոչ թե գրող էիր լինում, այլ այլախոհ։ Տպագիր խոսքը պիտի պետական կնիք ունենար։
  • Ինչու՞ տապալվեց տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը

    Ինչու՞ տապալվեց տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը

    04.03.2025| 07:29
    Այս պահին, տրանսպորտի դեմ թանկացման բոյկոտ, դասական իմաստով, չկա: Կան չվճարողներ: Միգուցե վերջիններս շատ են, սակայն նրանք «բոյկոտ» անվանմամբ ակցիայի մասնակից չեն: Այդ «շատերից» մի մասը վալիդատորին հպում է բլոկավորված, անգումար քարտ կամ արդեն օգտագործված QR-տոմս և, ստանալով մերժում, զարմացած հայացքով նայում է վարորդին ու առաջ շարժվում: Մյուս մասը տրանսպորտ է նստում հետևի դռնից և, խառնվելով այլ ուղևորներին, «մոռանում» վճարել: Շատ քիչ են այն ուղևորները, որոնք գլուխները բարձր, առանց վճարելու անցնում են վարորդի և վալիդատորի կողքով: Փառք Աստծո, որ այդպիսինները դեռ կան: Ինչևէ ...