ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Ասում են...

Ասում են...
20.06.2014 | 01:02

...թե ՀԱԿ-ում ամեն ինչ արել են, որպեսզի աչքառ չհանվեն ՀԱԿ երիտկառույցում Արամ Մանուկյանի որդու և Լևոն Զուրաբյանի համախոհների միջև բավականին երկար ժամանակ ընթացող տարաձայնությունները, և անչափ ծանր են տարել, երբ այն հրապարակայնացվել է: Այդ մասին ՀԱԿ-ում ոչ մեկը չի ցանկանում խոսել, որովհետև, ինչպես միշտ, Լևոն Տեր-Պետրոսյանի համակրանքը Լևոն Զուրաբյանի կողմն է, այդ «համակրանքը» ՀԱԿ-ում չեն կիսում, և ինչպես մնացած դեպքերում, այս անգամ ևս լուռ կուլ են տալիս Զուրաբյանի մատուցած հերթական հաբը:

Դիտվել է՝ 1586

Մեկնաբանություններ