Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում տարեկան պատրաստվում և վերապատրաստվում է 500 մասնագետ

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում տարեկան պատրաստվում և վերապատրաստվում է 500 մասնագետ
30.10.2014 | 18:15

Նոյեմբեր ամսվա ընթացքում Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը կիրականացնի մոբայլ ծրագրավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գրաֆիկական դիզայնի և բիզնեսի վերաբերյալ նոր դասընթացներ:

Մոբայլ ծրագրավորմամբ հետաքրքրված անձնինք հնարավորություն կունենան յուրացնել IPhone և Android ծրագրավորման յուրահատկությունները, բիզնես դասընթացներով հետաքրքվածները կկարողանան համալրել իրենց գիտելիքները Նախագծերի կառավարման, Բրենդի կառավարման, Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, Փոփոխությունների և ռազմավարական կառավարման, ինչպես նաև այլ նորդասընթացների միջոցով:
Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն առաջին անգամ կիրականացնի նաև Python ծրագրավորման դասընթաց, ինչպես նաև կշարունակի Java և Web ծրագրավորման վերաբերյալդ ասընթացները: Գրաֆիկական դիզայնի մասնագետների համար կենտրոնը կիրականացնի 3DS MAX՝ Գրաֆիկայի և անիմացիայի, Խորացված Adobe Photoshop-ի և Corel Draw՝ գրաֆիկական դիզայնի դասընթացներ:
«Յուրաքանչյուր տարի մեր կենտրոնում պատրաստվում և վերապատրաստվում են մոտ 500մասնագետներ, ովքեր այնուհետև, իրենց որակավորման համապատասխան, հեշտությամբ գտնում են աշխատանք տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերություններում: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է սկսել իր կարիերայի ուղին ՏՀՏ ոլորտում կամ ձեռք բերել տեսական և պրակտիկ գիտելիքներ, ապակ արող է համագործակցել կենտրոնի հետ»,- նշում է Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի ծրագրի ղեկավար Էմիլիա Հարությունյանը:

Դիտվել է՝ 3081

Մեկնաբանություններ