Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
19.05.2015 | 00:46

...թե իշխանություններն առանձնապես հակված չեն Աբովյանի քաղաքապետի ընտրությունները սկուտեղի վրա մատուցելու Ծառուկյանին, որպեսզի վերջինս շատ վեր-վեր չթռչի այս խառը փուլում, երբ էլեկտրաէներգիայի սակագնի առնչությամբ ինչ-ինչ կոնսոլիդացիոն, կուլիսային գործընթացներ են խմորվում քաղաքական դաշտում, ու մտածի, թե իր թեկնածուն, որին նաև ՀՀԿ-ն է պաշտպանում, հեշտ է հաղթելու: Իշխանությունը միանգամից երեք ընդդեմ թեկնածու է առաջադրել իր իսկ պաշտպանած ծառուկյանական թեկնածուի դեմ, որոնք բոլորն էլ արդեն իսկ «լծվել» են Աբովյանը Ծառուկյանից «պաշտպանելու» սուրբ գործին: Շատերի կարծիքով, այս «թատրոնը» նաև դիդակտիկ նշանակություն ունի. ՀՀԿ-ական մի թևը մյուսին ասում է` «կուժ, քեզ ասեմ, կուլա, դու լսիր», նկատի ունենալով Արարատ քաղաքի ընտրությունները։

Դիտվել է՝ 1620

Մեկնաբանություններ