Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և ԵՊԲՀ Ուսխորհուրդը առողջ ապրելակերպ են քարոզում

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և ԵՊԲՀ Ուսխորհուրդը առողջ ապրելակերպ են քարոզում
20.05.2015 | 00:08

Մայիսի 19-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը այցելեցին Ստեփանակերտ` բարձրացնելու երեխաների և դեռահասների տեղեկատվության մակարդակը առողջ ապրելակերպի վերաբերյալ։ Ծրագրի նպատակն էր սովորեցնել առաջին բուժօգնության ամենաանհրաժեշտ դրույթները դպրոցների ուսուցիչներին, կատարել երեխաների բուժզննում և կարիեսի պրոֆիլակտիկա։

Ծրագրի շրջանակներում դպրոցականները և մանկատան սաները բաժանվեցին տարիքային խմբերի`դասընթացների օգտավետության մաքսիմալ հնարավոր ցուցանիշն ապահովելու համար։
Յուրաքանչուր խմբի հետ աշխատեց համապատասխան անձնակազմ։ Անցկացվեցին կարճ թեստային հարցումներ դասընթացի սկզբում և ավարտին` դասընթացների օգտավետութան մասին ստատիստիկ տվյալներ ստանալու նպատակով։
Ուսուցչական անձնակազմի համար անցկացվեցին առաջին բուժօգնության պրակտիկ պարապմունքներ։

Ծրագրին մասնակցում էին նաև մի խումբ կլինիկական օրդինատորներ, ովքեր կատարեցին դպրոցականների և մանկատան սաների բուժզննում։
Ծրագիրը կշարունակվի ևս 2 օր: Նախատեսվում են այցեր Ասկերանի և Մարտակերտի թվով ութ դպրոցներ և Ստեփանակերտի «Զանգակ» մանկատուն:

Դիտվել է՝ 2347

Մեկնաբանություններ