Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
09.10.2015 | 01:15

...թե իշխանությունը, որն ամեն ինչ արեց առանց այն էլ ոչ ևս եղած ընդդիմությունը ևս մեկ «պտույտով» անէացնելու համար, այժմ կանգնած է նոր խնդրի առաջ: Բանն այն է, որ սոցիալական հոգսերի տակ կքած ժողովուրդը բացարձակ անտարբեր է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նկատմամբ և չի հասկանում` իր ինչի՞ն են դրանք պետք: Ասել է` ընդդիմության պասիվության պայմաններում ժողովուրդը չի գնալու ընտրատեղամասեր` «այո» կամ «ոչ» ասելու, որպեսզի համապատասխանաբար էլ «նկարվեն» վերջնական արդյունքները: Այդ իսկ պատճառով իշխանական պատգամավորներին արդեն իսկ սկսել են մոբիլիզացնել, որ վերջիններս լինեն իրենց ընտրատարածքներում, հիշեցնեն իրենց և իշխանությունների մասին` իրականացնեն փիար ակցիաներ` օգնության, սոցիալական հարցերի լուծման տեսքով:

Դիտվել է՝ 1443

Մեկնաբանություններ