Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
23.10.2015 | 00:45

...թե դեռ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները չհաստատված, արդեն սկսվել է «արջի մորթու» համար բզկտոցը. այն է` որ նախարարությունն ումն է լինելու, ով քանի նախարար, մարզպետ, փոխնախարար է ունենալու, և վերջապես` ով ինչ պաշտոն է զբաղեցնելու: Բզկտոցը ոչ միայն ներհանրապետական տանդեմում է, այլև ԲՀԿ-ՀՅԴ կոնգլոմերատում: «Նոն-ստոպ» կրակահերթի տակ է հայտնվել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը. նրա պորտֆելի համար անզիջում պայքար է և՛ ՀՅԴ-ում, և՛ ԲՀԿ-ում: Ո՞Ւմ կհասնի ի վերջո այդ նվիրական «աթոռակը», Սերժ Սարգսյանն այս պահին չի ասում: Ավելին` ՀՀԿ-ում ցանկանուն են, որ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն կոալիցիայի մաս կազմեն ոչ թե հանրաքվեից, այլ խորհրդարանական ընտրություններից հետո: Կդիմանա՞ այդքան 125-ամյա ՀՅԴ-ն։ ՀՀԿ-ականներն ընդգծված հեգնանքով ասում են` դժվար, շատ ծեր է:

Դիտվել է՝ 1371

Մեկնաբանություններ