Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Ասում են...

Ասում են...
25.12.2015 | 02:18

...թե Նորք-Մարաշում վնասազերծված խմբի տարածականությունն անչափ մեծ է, հայտնի անունները` շատ: Ընդ որում, գործից լավատեղյակները պնդում են, որ արտաքին հետք գրեթե չկա, «թելերը» ներքին են: «Կան անուններ, որոնց համար նույնիսկ ամաչում ես,- արձանագրում են նրանք:- Բանդայի կազմակերպիչները մտածել են, որ, օգտագործելով այս մի «Հունանյանին», հնարավոր կլինի տապալել հանրաքվեն և այս իշխանություններին, որովհետև հիմնական քայլերը պլանավորել էին դեկտեմբերի 1-ին, երբ հայտարարված էր մեծ միտինգ, իսկ Սերժ Սարգսյանը մեկնելու էր Փարիզ: Այդ արկածախնդիրները նպատակ են ունեցել Փարիզից վերադարձող ինքնաթիռը խփել հաուբիցով»:

Դիտվել է՝ 2143

Մեկնաբանություններ