Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ասում են...

Ասում են...
15.01.2016 | 01:01

...թե մինչև փետրվար հայոց կառավարությունում տեղի կունենան Հովհաննես Արգամիչի երազած փոփոխությունները, և նա վերջապես կապացուցի, որ ինքն ուժ է, և նրանց, ում խոստացել է նախարարական պորտֆել, կարող է նվիրել այն: Գիլիոտինի տակ են էկոնոմիկայի, էներգետիկայի, առողջապահության, տրանսպորտի, մշակույթի նախարարությունները: Որ Արգամիչին մնար, նաև ԿԳ-ն, էլ չենք ասում` ֆինանսների նախարարությունը` յուր Գագիկ Խաչատրյանով (որին «կուլ տալ» ընդհանրապես չի հաջողվում) կընդգրկեր իր սրտի «դավթարում»։ Թվարկվածներից հաստատ փոփոխություններ կլինեն մշակույթի և էկոնոմիկայի նախարարություններում: Մնացածը պայմանավորված է ՀՅԴ-ի կոալիցվել-չկոալիցվելով:

Դիտվել է՝ 1832

Մեկնաբանություններ