Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
01.04.2016 | 01:35

...թե Հովիկ Աբրահամյանը, ով շատ է տխրել Վարդան Օսկանյանի կուսակցության «հետաձգումից», ինչը նրան հնարավորություն կտար «թևելու», բարձրանալու որպես կարևոր գործոն, այս օրերին, Գագիկ Խաչատրյանի դեմ սկսած «սրբազան պատերազմին» զուգընթաց, լծվել է Հրազդանում Սասուն Միքայելյանին սատարելու գործին` Կոտայքի մարզպետ, խնամի-փեսա Կարեն Գուլոյանի միջոցով: Խաղալ Նիկոլ Փաշինյանի հետ հետագայում, ինչպես Օսկանյանի հետ, խոշոր հաշվով նա չի կարող, սակայն «դիվիդիներ» ձեռք բերել հաստատ կստացվի` թե՛ իր անհրաժեշտությունն ու կարևորությունը «փաստելու», թե՛ խաղից դուրս մնացածի «մունդիրից» ազատվելու առումով:

Դիտվել է՝ 5013

Մեկնաբանություններ