Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
05.04.2016 | 00:58

...թե Ադրբեջան գնացած ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն և ԱԱԽ քարտուղար Պատրուշևը խնդիր են դրել «կողմերի» առջև` շատ արագ վերականգնել հրադադարը: Հայկական կողմը պնդում է, որ ռուս բարձրաստիճան պաշտոնյաներն ասել են` «պոստերում» նախկին ստատուս քվոն վերականգնելուց հետո, երեքշաբթի-չորեքշաբթի հրադադար պետք է լինի, առավել տեղյակները պնդում են, որ ՌԴ ուժայինների այցն Ադրբեջան Ալիևի հետ մի շարք «նրբին» հարցերի շուրջ պայմանավորվելու նպատակ է հետապնդել. «Իսկ թե ինչու նման կարգի որևէ պաշտոնյա այս օրերին Հայաստան չեկավ, դա ևս խիստ անհասկանալի է», ասում են վերջիններս:

Դիտվել է՝ 4950

Մեկնաբանություններ