Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
12.04.2016 | 00:26

...թե որոշ քաղաքական ուժեր սպասում են՝ երբ են հանդարտվելու գործընթացները Արցախում, որ իրենք սկսեն «հեղափոխությունն» ու իշխանափոխությունը Հայաստանում, իբր տարածքները հետ տալու համար։ Ասում են նաև, որ եթե իսկապես բանը հասնի «մադրիդյան սկզբունքների» իրականացմանը, այն է` ազատագրված տարածքների և Արցախում հանրաքվեի անցկացմանը, գերտերությունները հայաստանյան բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում՝ «հեղափոխական», կհրամայեն` «հավսար, զգաստ», և կստանան բավարար խելոքություն, որովհետև վերջիններս «սնվում» են նրանց ձեռքից:

Դիտվել է՝ 5614

Մեկնաբանություններ