Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
19.04.2016 | 00:25

...թե Հայաստան ժամանած, մասնավորապես ՌԴ Պետդումայի ներքին գործերի և անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչները, որոնք ԱԺ համապատասխան հանձնաժողովի հետ փակ քննարկում են անցկացրել և չեն համաձայնել ընդունել համատեղ հայտարարությունը, ահավոր զարմացել են Հայաստանում տիրող հակառուսական տրամադրություններից ու իրենց տարակուսանքն են հայտնել՝ «էս ո՞նց եղավ»: Վերջիններիս խիստ հանրամատչելի բացատրել են, թե «ոնց եղավ», պատմել, որ Հայաստանում հանրությունը ոչ միայն զայրացած է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հզորաքանակ զենք վաճառելու փաստով, այլև, որ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, որն ունի արբանյակային կապ և իմացել է, որ Ադրբեջանը հարձակման է նախապատրաստվում, չի զգուշացրել Հայաստանին, որը ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է նաև:

Դիտվել է՝ 6669

Մեկնաբանություններ