Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
31.01.2017 | 00:33

...թե Հովիկ Աբրահամյանը բոլոր առումներով ապահաշվարկ է թույլ տվել: Նրան թվացել է, որ եթե իր նման «պետականամետ ու հայրենանվեր» պատվավոր մարդը դուրս գա ՀՀԿ-ից, յուր հետևից ավերակներ կմնան, և ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը չեն կարողանա «ավերակաց թագավորել»:

Ասել է` ինքն իր հետ բավականին թվով ՀՀԿ-ականներ կտանի: Հաջորդ ապահաշվարկն էլ այն է, որ այդ «տանումով» յուր անհաշիվ օբյեկտներում կսկսվեն տոտալ ստուգումներ. ինքը կդառնա քաղհալածյալ: ՊԵԿ-ից, սակայն, մեզ ասացին, որ չկա նման բան. ո՛չ նրա հյուրանոցներում, ո՛չ բենզալցակայաններում, ո՛չ տարադրամի փոխանակման կետերում, ո՛չ գինու-պահածոների գործարաններում, անգամ ձկնահորերի «վտակներում» ու «առուներում» ստուգումներ չկան:

Դիտվել է՝ 5885

Մեկնաբանություններ