Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ասում են...

Ասում են...
07.04.2017 | 11:58

...թե նոր խորհրդարանի, անգամ նոր կառավարության հետ կապված լուրջ ամբիցիաներ ու սպասումներ ունեցող ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը խոր ֆիասկո է գրանցել ապրիլի երկուսի ընտրություններում` հարազատ ծննդավայրում` Արարատի մարզի Լանջազատ գյուղում։

ԲՀԿ-ն այստեղ ունեցել է նաև տեղաբնակ ռեյտինգային թեկնածու, իսկ Իշխան Զաքարյանը` մեծ ազգ ու տոհմ, այդ թվում` եղբայր, որը հսկայական հողատարածքների սեփականատեր է։ Այդուհանդերձ, երեքը` մեկին պարտվել են Լանջազատի ՀՀԿ-ական գյուղապետին, ինչն էլ խոր տարակուսանք է առաջացրել ԲՀԿ-ում:

Դիտվել է՝ 4728

Մեկնաբանություններ