ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Անցումային» խոսնակ

«Անցումային» խոսնակ
19.05.2017 | 00:59

ԱԺ խոսնակի պաշտոնում Արա Բաբլոյանին առաջադրելու ՀՀԿ ղեկավարի որոշումը անակնկալ էր անգամ սեփական կուսակիցների համար: Մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները նշում են, որ Բաբլոյանն ընդամենը «անցումային» պաշտոնյա է, 2018-ին քաղաքական նոր վերադասավորումներ են լինելու, և հազիվ թե նա մնա խոսնակի պաշտոնում:


Նույն աղբյուրի փոխանցմամբ, այս պահին որոշվել է ընտրել խորհրդարանի, այսպես ասած, փոխզիջումային ղեկավար, որպեսզի կուսակցությունում նոր ինտրիգներ չլինեն, և հավակնորդների պայքարը շատ սուր բնույթ չկրի: Մինչ 2018-ը շատ ջրեր կհոսեն, և նրանք, ովքեր այս ընթացքում մտքում թաքուն փայփայել են խոսնակի պաշտոնը, հավանաբար, փորձության շրջան կանցնեն: Բացի այդ, Սերժ Սարգսյանի պարագայում, ինչպես խոստովանում են ՀՀԿ-ում, միշտ էլ պետք է սպասել անակնկալ նշանակումներ:
Ի վերջո, ԱԺ նախագահների պաշտոնավարման «ավանդույթը» պետք չէ խախտել. որևէ խոսնակ չի պաշտոնավարել խորհրդարանի առաջին նիստից մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ