Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Դավիթ Տոնոյանը գնահատեց Վիգեն Սարգսյանի աշխատանքը

Դավիթ Տոնոյանը գնահատեց Վիգեն Սարգսյանի աշխատանքը
19.01.2018 | 01:44

Օրերս մամուլը գրել էր, որ գեներալները հավաքվել ու որոշել են, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին պետք է փոխարինի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը: Այս հավաքի մասին արդեն հերքում եղավ, սակայն ինչպես ասում են՝ «առանց կրակի ծուխ չի լինում»: ԱԻ նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՆ «Իրատեսը» այս առնչությամբ մի քանի հարց ուղղեց:


-Պարոն Տոնոյան, նորից ցանկություն ունե՞ք վերադառնալու պաշտպանության նախարարություն, այն էլ՝ նախարարի կարգավիճակով:
-Ես նախկին զինծառայող եմ և միշտ պատրաստ եմ կրելու ուսադիր: Բայց, խնդրում եմ, ինձ արտակարգ իրավիճակների հետ կապված հարցեր տվեք:
-Հենց այնպես չէ, որ նման տեղեկություններ են շրջանառվում:
-Մամուլը շատ բան կարող է գրել, բայց հիմա ի պաշտոնե գերադասում եմ արտակարգ իրավիճակներով զբաղվել:
-Այդուհանդերձ, նման հավաք եղե՞լ է:
-Չէ, ես տեղյակ չեմ: Իրականում արտակարգ իրավիճակ չի ստեղծվել, ոչինչ չի կատարվում, ամեն ինչ նորմալ է: Տվյալ միջոցառման իբր մասնակիցները ևս հերքումով են հանդես եկել:
-Ինչո՞վ է պայմանավորված Ձեր հանդեպ գեներալների համակրանքը:
-Ես ընդհանրապես բարձրաստիճան սպայական կազմին մեծ հարգանքով եմ վերաբերվում և կարծում եմ, դա փոխադարձ է:
-Վիգեն Սարգսյանի աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում:
-Բարձր:


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3932

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ