Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԿԳՆ-ի պատճառով կրկին խաթարվել է ՊՆ-ի աշխատանքը

ԿԳՆ-ի պատճառով կրկին խաթարվել է ՊՆ-ի աշխատանքը
31.07.2018 | 02:01

Կրթության և գիտության նախարարության պատճառով կրկին խաթարվել է պաշտպանության նախարարության աշխատանքը: Դեռ չմարսած նախարար Արայիկ Հարությունյանի՝ քննությունները հետաձգելու մասին որոշումը, ինչի պատճառով զորակոչի մեկնարկն ուշացավ, հիմա էլ ուսանողներին տրվող տարկետման գործընթացն է կանգնել ՊՆ-ի կոկորդին:


«Տարկետման գործընթացն իսկական շիլափլավ է դարձել, անհասկանալի է` ինչ չափանիշներով ու ինչպես են տարկետում տրամադրում: Մի կողմից` ամառային զորակոչն ավարտելու խնդիրն է, մյուս կողմից՝ տարկետում տրամադրելու անվերջանալիությունը: Նախորդ տարիներին այս գործընթացը վաղուց ավարտված էր լինում, ու ՊՆ-ն հստակ իմանում էր՝ ում կարող է զորակոչել, ում՝ ոչ,- ասաց «Իրատեսի» աղբյուրը՝ ավելացնելով,- մինչև օգոստոսի 11-ը զորակոչը երկարաձգելը ենթադրում է նաև զորացրման գործընթացի դանդաղեցում, ինչի պատճառով ժամկետային զինծառայողները սահմանված ժամկետից ավելի շատ են ծառայելու»:


Մեր զրուցակիցը փոխանցեց նաև, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ԿԳ նախարարությունն անհավանական թվով տարկետումներ է «ընծայել», այդպես էլ հստակ չձևակերպելով, թե ինչու հենց տվյալ ուսանողները պետք է գիտությամբ զբաղվեն:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 11418

Մեկնաբանություններ