Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մա­սիս Մա­յիլ­յա­նը` հա­մակ­րե­լի թեկ­նա­ծու

Մա­սիս Մա­յիլ­յա­նը` հա­մակ­րե­լի թեկ­նա­ծու
11.10.2019 | 01:36
Պա­տա­հա­կան չէ, որ Ար­ցա­խի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Մա­սիս Մա­յի­լյա­նը հայ­տա­րա­րել է 2020-ին Ար­ցա­խում կա­յա­նա­լիք նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում ա­ռա­ջադր­վե­լու մա­սին: «Չի բա­ցառ­վում, որ հենց Մա­յի­լյա­նը լի­նի հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րի ցան­կա­լի թեկ­նա­ծուն, Նի­կոլ Փա­շի­նյա­նը, այս­պես ա­սած, «դաբ­րոն» հենց նրան տված լի­նի: Ի­հար­կե, ո­չինչ դեռ հս­տակ չէ, բայց հս­տակ է, որ ՀՀ նոր իշ­խա­նու­թյուն­նե­րը ցան­կա­նում են «ի­րենց մարդն» ու­նե­նալ Ար­ցա­խում»,- ա­սաց «Ի­րա­տե­սի» զրու­ցա­կի­ցը:
Ար­ցախ­ցի­նե­րը պա­տա­հա­կան զու­գա­դի­պու­թյուն չեն դի­տար­կում նաև այն հան­գա­ման­քը, որ արտ­գործ­նա­խա­րար Մա­յի­լյա­նը Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րին նա­խոր­դող ստե­փա­նա­կեր­տյան հան­րա­հա­վա­քի ժա­մա­նակ հար­թա­կում հայ­տն­վել էր Նի­կոլ Փա­շի­նյա­նի կող­քին:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 3772

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ