ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Ասում են

Ասում են
13.05.2022 | 07:36

Այն մեկ հայը, ով առաջարկում է Հայրենիքի փրկության քաղակական ճանապարհը և ապագան կերտող ուղին, և որի հետ համաձայն է Թուրքիան, գնացեք նրա հետևից և Տիգրանակերտի պես դարերով կապրեք հողի տակ ու պատմամշակութային քարտեզի վրա:

Հայրենասիրությունը դիմագրքի զբաղմունք չէ, հայրենատիրությունը դարակերտ գաղափարախոսություն է, ինչը ոչ մի աղերս չունի պողոսների ու պետրոսի հետ: Այլևս կբավե հավատալը ձեր մեջ ուխտադրուժ ներխուժած աստծուն: Չի եղել որևէ պատերազմ, որ պարտված ժողովուրդը շարունակի գնալ նույն պարտվողական ճանապարհով, պետք չէ սրիկայի վերջին հանգրվանը կրկին դարձնել հայրենասիրությունը:


Ռոլանդ Շառոյան

Դիտվել է՝ 33694

Մեկնաբանություններ