Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

«Տեր փնտրող ազգերը միշտ ստրուկ են մնալու»

«Տեր փնտրող ազգերը միշտ ստրուկ են մնալու»
02.10.2023 | 07:30

Ռուսների՝ մեր հանդեպ արածը արդարացում չունի։ Բայց դա ընդհանրապես չի նշանակում, որ մեկ այլ տեսակի օտարամոլները առիթավորվեն ու մեզ մի փոսից մեկ այլ փոսը տեղափոխեն։

Վազգենի բիոլոգիական եղբայրը հայտարարում էր, թե Արևմուտքը Արցախից նոր Կոսովո է կերտում։ Հիմա էլ տարբեր հայտարարություններ են հնչում, թե քանի Արևմուտքը կա՝ Սյունիքին բան չի պատահի։ Ինչպես կասեր դասականը՝ իյա՜, իրո՞ք։

Գտեք տարբերություն հին «Ռուսաստանը քանի կա, մեզ բան ասող չի լինի» և լրիվ նոր՝ «Արևմուտքը քանի կա, Սյունիքին բան ասող չի լինի» թեզերի միջև։

Չերչիլը ասում էր. «Տեր փնտրող ազգերը միշտ ստրուկ են մնալու»։ Նժդեհն էլ ասում էր. «Իր վրա հույս չդնող ազգը ապրելու իրավունք չունի»։

Սևրի պայմանագրով Կիլիկիայի մոտ 650.000 հայությունը գտնվում էր ֆրանսիկան մանդատի ներքո։ Թղթերով մեզ համար ամեն ինչ առավել քան հոյակապ էր ստացվել։ Եվ Կիլիկիայի տարածաշրջանում ռուսի ոտք երբեք չէր եղել, ու պառակտիչ բոլշևիկներ էլ չկային։

Բայց, փաստացի, տեղի տալով թուրքական ռազմական ուժին, ֆրանսիացիները գնացին գործարքի Քեմալի հետ։ Արդյունքում՝ 650.000 հայության կեսը մորթվեց, իսկ մյուս կեսը մազապուրծ փախավ Սիրիա։

Գտեք տարբերություն արցախյան ու կիլիկյան գործարքների միջև։

Պատմական փաստ է՝ երբ մենք հույսը դրել ենք մեզ վրա, ապա միշտ հաղթել ենք։ Մեր փրկությունը մեր միջից է լինելու։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3302

Մեկնաբանություններ