Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հարցը բաց է՝ ով և ինչու 1993-ի հուլիսի 21-ի առավոտյան սպանեց Մարիուս Յուզբաշյանին

Հարցը բաց է՝ ով և ինչու 1993-ի հուլիսի 21-ի առավոտյան սպանեց Մարիուս Յուզբաշյանին
10.06.2025 | 12:53

Առիթ եղել է խոսելու, որ հայկական պետականության տակ ականները սկսվել են շարվել դեռևս վաղ 90-ականներից: Այս համատեքստում 1993թ.-ին Խորհրդային Հայաստանի ՊԱԿ նախկին ղեկավար Մարիուս Յուզբաշյանի սպանությունը և դրա չբացահայտումը մեր նորագույն պատմության ամենամութ էջերից է:

Յուզբաշյանը միութենական երկրների միակ ՊԱԿ ղեկավարն էր, որ գեներարալ-լեյտենանտի կոչում ուներ, Յուզբաշյանը երկար տարիներ աշխատել է Արևմտյան ՈՒկրաինայում, Արևելյան Գերմանիայում ու Մոսկվայում (ՊԱԿ-ի գլխամասում) և խորհրդային արտաքին անլեգալ հետախուզության գլխավոր պատասխանատուներից էր ու ամենաիրազեկ սպաներից մեկը:

Պաշտոնաթող գեներալ Յուզբաշյանի սպանության վարկածները, որ պտտվել է մամուլում և խոհանոցային զրույցներում, այն էր՝ «Յուզբաշյանին սպանել է ՀՀՇ-ն, որովհետև նա շատ բան գիտեր «Ղարաբաղ կոմիտեի» մասին», «Յուզբաշյանին սպանել է ՀՅԴ-ն, որովհետև նա շատ բան գիտեր դաշնակցականների մասին», «Յուզբաշյանին սպանել է ՊԱԿ-ը (որն արդեն գոյություն չուներ), որովհետև նա շատ բան գիտեր արտասահմանում ՊԱԿ-ի հատուկ գործողությունների և գործակալական ցանցի մասին», մի խոսքով՝ մեկը մյուսից անհեթեթ ու անտրամաբանական վարկածներ, իսկական պատի տակի խոսակցություններ:

Մինչդեռ մինչ օրս չբացահայտված է մնում հույժ կարևոր մարդու սպանության դեպքը, ավելին՝ Յուզբաշյանն ու նրա սպանությունը վաղուց մոռացության են մատնված: Եվ, սա մեծ կասկածների տեղիք է տալիս, որովհետև ո՞վ կարող է բացառել, որ Յուզբաշյանը սպանվել է, քանզի նախկին պաշտոնի բերումով տեղեկացված էր, թե որ երկիրը (օրինակ՝ Թուրքիան, Մեծ Բրիտանիան և այլն) ինչ գործակալական ցանց է ներդնում Հայաստանում:

Գործակալական ցանց, որը գործում է պետական ապարատում, պաշտպանության ու ֆինանսական ոլորտներում, անգամ Եկեղեցում: Ցանց, որը տարիներով քաղցկեղի պես պետք է տարածվեր և ամբողջ ուժգնությամբ հարվածեր հայկական պետականությանը 2018-ին՝ փորձելով ոչնչացնել այն, ինչ հայերի ողնաշարն է՝ պետությունը, բանակը, Արցախը, հիմա արդեն Եկեղեցին:

Ո՞վ կարող է բացառել, որ Յուզբաշյանը գիտեր, թե իրականում ովքեր են Ռուբինյան Կարապետը, Ժոկոն, Քոչարյան Անդրանիկը, Միքայելյան Սասունը, Մելքոնյան Գագիկը ու էլի շատ շատերը, որոնք տարիներ անց (մի մասն իրենց զավակներով) պետք է հայկական պետականությունն ու ինքնությունը մատաղ անեին թուրքերին և ադրբեջանցիներին՝ Նիկոլի գլխավորությամբ:

Ոչ մեկը սա չի կարող բացառել, ոչ մեկը, որովհետև հարցը բաց է՝ ով և ինչու 1993-ի հուլիսի 21-ի առավոտյան Կոմիտասի անվան պանթեոնում մարզանք անելուց սպանեց ԽՍՀՄ և Խորհրդային Հայաստանի հետախուզության ու հակահետախուզության ոլորտում ամենատեղեկացված մարդկանցից մեկին՝ գեներալ-լեյտենանտ Մարիուս Արամի Յուզբաշյանին:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1373

Մեկնաբանություններ