-
07.12.2016|
11:40
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կոռուպցիոն ռիսկ չի տեսնում՝ պետպատվեր տեղերի սպառված լինելու մեջ:
-
06.12.2016|
17:31
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը միանում է գենդերային բռնության դեմ 16-օրյա քարոզարշավին։
-
03.12.2016|
17:20
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի վերաբացմանը: Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող այս համաբուժարանի հիմնանորոգման աշխատանքների և կահավորման ֆինանսավորումը՝ շուրջ 500 մլն դրամ, ամբողջությամբ իրականացվել է Եսայանների ընտանիքի կողմից:
-
01.12.2016|
19:09
ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում այսօր կայացած միջոցառմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն, ոլորտի պատասխանատուները և մասնագետներ:
-
01.12.2016|
18:11
ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի հրամանով` տուբերկուլոզով հիվանդացության դեպքերի կանխարգելման, առավել վաղ հայտնաբերման նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում շարժական և ստացիոնար ֆլյուորոգրաֆիկ սարքերի միջոցով յուրաքանչյուր տարի կատարվում են տուբերկուլոզի հայտնաբերմանն ուղղված համալիր միջոցառումներ:
-
29.11.2016|
00:15
Հայ, վրացի, ռուսաստանցի մի շարք փորձագետներ պնդում են, որ հետխորհրդային մի շարք երկրներում ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ստեղծած բժշկակենսաբանական ռեֆերենս լաբորատորիաներն ունեն երկակի նշանակություն:
-
22.11.2016|
18:11
ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող օրական մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ այս օրերին սուր շնչառական վարակների ակտիվացում դիտվում է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչն էլ պատճառ է մանկական հիվանդանոցների ծանրաբեռնված աշխատանքի:
-
22.11.2016|
00:31
Չնայած առողջապահության համակարգի աշխատակիցները վստահեցնում են, որ շնչառական վարակներով հիվանդությունների մակարդակը Հայաստանում նորմայի մոտ է, այնուհանդերձ, երևանյան հիվանդանոցներում երեխաները պառկած են արդեն միջանցքներում։
-
21.11.2016|
22:40
Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով աշխատակազմի առողջապահության վարչության պետի զեկույցին՝ վերջին ամսում օդակաթիլային վարակներով պայմանավորված սուր շնչառական հիվանդությունների աճի մասին, հանձնարարել է հիվանդությունները կանխարգելելու նպատակով շարունակել խստացված հսկողությունը՝ ուսումնական հաստատություններ վատառողջ երեխաների հաճախելը բացառելու նպատակով:
-
19.11.2016|
10:14
Վերջին 10-15 օրերին Հայաստանում A տիպի H3 ենթատեսակի վիրուսի շտամ է արձանագրվել: Մինչ այդ Հայաստանում գրիպի վիրուս չի բացահայտվել՝ մամուլի ասուլիսում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: