Իշխանության ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով և օգտագործելով համացանցային բոլոր հարթակները, հիշում են նախորդ տարվա այս օրերին ծավալված իրադարձությունները:
Քառասուն երկար ու ձիգ դարեր են ձգվել այն ժամանակներից, երբ մարդիկ սկսեցին քաղաքներ, ամբարտակներ և բուրգեր կառուցել, բանաստեղծություններ հորինել և նայել աստղերին։ Եվ այդ քառասուն դարերի ընթացքում մարդկության հավատարիմ ուղեկիցներն են եղել իմաստությունն ու տգիտությունը, գթասրտությունն ու դաժանությունը։
«Իրատեսի» խմբագրակազմը խորապես ցավում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ վաղաժամ մահվան կապակցությամբ և վշտակցում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու գործընկերներին:
Այսօր առավոտից բոլոր հայերը մի ճանապարհ ունեն՝ դեպի Ծիծեռնակաբերդ։ Ու անկախ նրանից՝ արև է, թե անձրև, ցուրտ է, թե տաք, այսօր բոլոր հայերը եթե ոչ ոտքով, մտքով ու սրտով անցնում են նույն ճանապարհը՝ դեպի Ծիծեռնակաբերդ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ ներկա է գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ. «Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, մեր ժողովրդի բարեկամներին, Սուրբ Զատիկը նշող բոլոր քրիստոնյաներին, այս օրերին Հայաստանում գտնվող հյուրերին:
Հնդկաստանի նահանգներից մեկում ողբերգական դեպք է գրանցվել: Կենդանաբանական այգու փղերից մեկը սպանել է վարժեցնողին: Այդ մասին տեղեկացնում է The Daily Mail պարբերականը:
Այսօր հայկական բոլոր եկեղեցիներում ճրագալույցի պատարագ է մատուցվում Սուրբ Հարության տոնին ընդառաջ: Վաղը Զատիկն է, իսկ այսօր Ավագ շաբաթն է:
Սուրբ Հարության տոնին՝ Զատիկին նախորդող օրը կոչվում է ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, վառել:
Ֆրանսիացի ոստիկանններն ու փորձագետները, օրեր շարունակ ուսումնասիրելով ու վերանայելով Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի տեսագրություններն ու լուսանկարները, եկել են այն եզրահանգման, որ բռնկման օջախը գտնվել է տաճարի կենտրոնական հատվածում՝ աշտարակի հիմքի մոտ: Այդ մասին տեղեկանում ենք ռուսական լրատվամիջոցներից:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...