Նրանք, ովքեր վերջին տասը-քսան տարում Ստեփանակերտը, Արցախի մյուս քաղաքներն ու գյուղերը չեն տեսել, շատ բան են կորցրել, թող հիմար դատողություններ չանեն, իբր՝ թուրքը, ահա, կգա ու կշենացնի, կկառուցի Արցախը, ինչը մենք չենք արել...
Այսօր մի հուզիչ և ուրախալի բան իմացա. Արցախի այս դժնդակ լուրերն առնելով՝ տարիներով մոսկվայաբնակ, գորիսեցի երիտասարդ ամուսիններն իրենց երեխաների հետ շտապել են հայրենի քաղաք՝ ծնողների մոտ գտնվելու:
Ու որոշել՝ այլևս չեն գնա Մոսկվա, այսուհետ ու միշտ կմնան իրենց թոշակառու ծնողների կողքին, չեն լքի նրանց:
Դժվար է լուծում առաջարկել, երկու դեպքում էլ վտանգն առկա է: Ռուսը, կարծում եմ, հենց այնպես չի լքի տարածաշրջանը, քաոս ու արյունահեղություն կստեղծի, իր հետ էն աշխարհ կտանի նաև մեզ. Արցախը վկա:
Հայաստանին պատերազմի դրդելուց առաջ մի փոքր նեղություն կրեք՝ ծանր ու թեթև արեք իրավիճակն ու հետևանքները:
Նախ՝ ու՛մ եք դրդում, մարդու՞ն, ով հինգ տարի շարունակ թշնամու պես է վերաբերվել մեր երկրին: Սրանից բխող՝ հաշտվեք այն մտքի հետ, որ սա պատերազմ չի լինելու, այլ՝ հերթական սպանդ՝ հարյուր անգամ ավելի մեծ չափով ու տարածքով:
Էսպես որ տեսնում եմ Երևանի դանդալոշ անթասիբությունը, վախենամ՝ միջանցքի բացման-֊չբացման խնդիր նույնիսկ չառաջանա էլ, համատարած միջանցք դառնանք, ու էդ մենք խնդրենք, որ մեր հողում մի փոքրիկ արահետ տան՝ ով կարողանա՝ մազապուրծ լինի:
-Գյուղում ջահել ջիվան տղաներ չկային։ Բոլորին կռիվ էին տարել,- պատմում էր Խեչան դային։-Մնացել էինք ծերերս ու մեկ էլ ամուսնացած մի 10, 20 ջահելների կնանիք, որոնք մեկ-երկու երեխա ունեին։
-Ստալինի տարիներն էին։ Փիս ռեժիմ էր,- պատմում էր Խեչան դային, որ 50-ն անցել էր ու մտել 51-ի մեջ։-
Մեր գյուղից շատ շատերին կռիվ տարան, ջահել ջիվան, շիմշատ բոյերով, նախշուն, ամեն մեկը մի թառ֊լան տղա, ամեն մեկը մի տան ճրագ։
Հիմա շատերի անձնական հարաբերությունների հիմքում միայն սպասելիքներն ու շահն ен։
Եթե փարատել է համբերությունը, այլևս սպասելիքներ չունեն, շահ չեն տեսնում, կարելի է նեղացած ձևանալ, «աբիժնիկ» խաղալ, լավագույն դեպքում և կամաց կամաց, գուցեև միանգամից, հեռանալ և վերջ տալ անիմաստ, անօգուտ բարեկամությանը, ընկերությանը։
«Պաշտոնական Բաքուն օրինական իրավունք ունի Հայաստանից փոփոխություններ պահանջել իր Սահմանադրության մեջ, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ. դա մնում է վերջնական խաղաղության ստորագրման առանցքային պայման»,- ասում է Ադրբեջան արհեստական կազմավորման ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն...