Ապրիլյան չորսօրյա ճակատամարտն ու դրան հաջորդած իրադարձությունները պատճառ հանդիսացան այս նամակս գրելուն: Ձեր թույլտվությամբ կփորձեմ երկրի պաշտպանության և անվտանգության խնդիրների շուրջ իմ պատկերացումներն ու տեսակետները արձանագրել հնարավորինս հակիրճ և խուսափել փակ կամ պետական գաղտնիության տարրեր պարունակող մտքերից:
Դեկտեմբերի 1-ն է այսօր, և մեր սրտերը լի են կանաչ-կարմիր խնդությամբ։ Խնդությա՞մբ, այո՛, չէ՞ որ թևակոխում ենք հերթական ձմեռային փորձաշրջանը և պետք է սևերես չմնանք մեր միս և արյուն իշխանաց առաջ։
Հոկտեմբերյան հեղափոխության 100-րդ հոբելյանին նվիրված իմ հոդվածաշարով արդեն ծանոթացել էինք ԽՍՀՄ վեց առաջնորդների հետ՝ Լենինից մինչև Չեռնենկո, այսինքն, 1917 թվականից մինչև 1985 թվականը (վերջին «առաջնորդ» Միխայիլ Գորբաչովն առանձին թեմա է):
Նոյեմբերի վերջին անձրևապաղ հողմերն են շաչում Նաիրի երկրում։ Թախծոտ խինդն է ծիածանվել անտառներում և այգիներում։ Մարել են սալորենիների շեղջերի բոց-կարմիրը և ծիրանենիների տերևների հյուսքի խնկագույն ոսկին։ Աշունը հրաժեշտի վալսն է պարում։ Հուսանք, որ ձյունառատ կլինի գալիք ձմեռը, և սրսռուն ձյունահյուսքը կպարփակի երկրի և մեր հանցանքներն ու զանցանքները։
«Հայաստան-Եվրամիություն» համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման օրվա մոտենալուն զուգընթաց` ռուսական որոշ շրջանակների ռեակցիայի առումով ակնկալվում էր որոշակի լարվածություն։
Ամեն անգամ, երբ «Իրատեսում» տպագրվում է իմ որևէ հոդված, բազմաթիվ մարդիկ, այդ թվում նաև Մոսկվայից, այդ թվում նաև նախկինում բարձրաստիճան պաշտոնյաներ, շնորհակալություն են հայտնում:
«Ֆեյսբուքով» տարատեսակ շփումների «զմայլիչ երեկոների պահերը» վերջին մի քանի շաբաթներին համոզեցին ինձ, որ արդեն ժամանակն է, որ հայ ազգն ավելի հստակ պատկերացնի, թե ապագայի մասին ինչ են խոսել և խոսում նույն Արևմուտքի ներկայացուցիչները։
Լուսաբացից առաջ զբոսնում էի Ծիծեռնակաբերդում։ Լույսը բացվում էր խումարի պես դժվարահաճ։ Բայց այս պահն է միակ խաղաղը երկրում և քաղաքամայրում, բացառությամբ սահմանային խրամատների և սահմանամերձ գյուղերի։ Այստեղից` հուշաբլրի մոռացության մատնված Հրազդանի կիրճի հարակից լանջից, գետն է երևում, լյառը Արարատ և հուշակոթողը։
Ես նրան գործիք չեմ անվանի, քանզի գործիքով այս կամ այն օգտակար կամ անօգտակար գործողություններն են կատարում: Ես նրան կանվանեմ Ադրբեջանի շահերին ծառայող ռետինե միջոց` պահպանակ, որն օգտագործման ժամանակ երբևէ պտուղ չի տալիս:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...