17.01.2020|
00:31
Կինոյից քիչ թե շատ իրազեկվածը միանգամից անվրեպ կասի՝ ո՛ր ֆիլմից է վերցված վերնագիր ծառայած արտահայտությունը, բայց քանի որ գործ ունենք ահռելի թվով դիլետանտների, կինոյի մեջ կինոյից բացի մնացած ամեն ինչը սիրողների՝ կինոխոպանչիների հետ, ստիպված ենք նրանց համար նշել վերնագրի աղբյուրը՝ «Ոսկե հորթը», որն Իլյա Իլֆի ու Եվգենի Պետրովի համանուն գրական երկի հենքի վրա արված կինոնկար է։ Թվացյալ այս անուղղակի խոսքից արդ անցում բուն նյութին։