Երևանյան փողոցներում այս օրերին կարելի է հանդիպել մի քանի օծյալ ու կարգալույծ արված հոգևորականների, որոնք, ոգևորված հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձություններով, մեծագույն ոգևորությամբ «մերժում» եզրույթն են վանկարկում՝ հոգևոր աշխարհի ներկայացուցչին ոչ հարիր պահվածք դրսևորելով:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 8-ին տեղի է ունեցել եպիսկոպոսաց ժողով, որին մասնակցել էին Հայաստանում պաշտոնավարող եպիսկոպոսները, ինչպես նաև Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհական անդամները:
«Ինքը՝ Սատանան էլ է կերպարանաւորւում որպէս լուսոյ հրեշտակ: Եւ տարօրինակ չէ, որ նրա պաշտօնեաներն էլ կերպարանաւորուեն որպէս արդարութեան պաշտօնեաներ, որոնց վախճանը կը լինի ըստ իրենց գործերի» (Պողոս առաքյալի երկրորդ թուղթը կորնթացիներին, 11:14-15):
«Ինչու՞ ինձ «Տե՛ր, Տե՛ր» եք կոչում, իսկ ինչ ասում եմ՝ չեք անում» (Ղուկ. 6.46):
«Ո՛չ ամեն մարդ, որ Ինձ «Տե՜ր, Տե՜ր» է ասում, Երկնքի արքայություն կմտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը Իմ Հոր, որ Երկնքում է» (Մատթ. 7. 21):
Սովորաբար Տիրոջ հարության քառասուն օրերից, ապա Համբարձումից ու Հոգեգալստից հետո սկսվում է եկեղեցական տոների շքերթը, ինչպես գարնան արևից հետո սկսում են իրենց անկրկնելի գույներով ծաղկել ու փթթել մարգագետինները:
Գրիգոր Նարեկացու մասին մեր ժողովրդի մեծ մասը շատ քիչ բան գիտե, հանճարին հիմնականում ծանոթ են նրա «Մատյան ողբերգության» գլուխգործոցով, շատերն այն նույնիսկ չեն էլ կարդացել կամ մինչև վերջ չեն կարդացել, լսել են այդ պոեմի կամ նրա վերնագրի մասին: Այնուհանդերձ, երբ հարկ է լինում հպարտանալ մեր ազգի մեծերով, հպարտանում են` մենք Նարեկացի ենք ունեցել…
Ղպտի ուղղափառ եկեղեցու նշանավոր հոգևոր առաջնորդներից է եղել սբ Կյուրեղ Ալեքսանդրացի 6-րդ հայրապետը: Նա ապրել է 20-րդ դարում և հայտնի է եղել իր սրբակենցաղ կյանքով:
Մինչ Երևանը արդեն երրորդ տարին անընդմեջ քննարկում է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը, Թբիլիսին իրականացնում է այն՝ առանց ամպագոռգոռ հայտարարությունների:
Օրերս Թբիլիսիում բացվեց «չոր նավահանգիստ»՝ լոգիստիկ տերմինալ, որը կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա տարածաշրջանի համար՝ ներառյալ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Ղազախստանը...