Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Հավկիթը նվազեցնում է քաղցկեղի վտանգն ու սրտանոթային հիվանդությունները

Հավկիթը նվազեցնում է քաղցկեղի վտանգն ու սրտանոթային հիվանդությունները
21.07.2012 | 17:49

Հավկիթը, ինչը նվազեցնում է քաղցկեղի վտանգը, սրտանոթային հիվանդությունները, անպտղությունն ու վարակները, իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ հանքային նյութեր, վիտամիններ (հիմնականում վիտամին «D»), սելեն, և փոքր քանակությամբ դյուրամարս ճարպեր:

Դիետոլոգների վերջերս կատարած հետազոտություններից նաև պարզել է, որ վերջերս հավերին ավելի արդյունավետ կերակրելու շնորհիվ, հավկիթում նվազել են նաև ճարպերն ու խոլեստերինը`
«Մեծ հավկիթում սպիտակուցի քանակն ավելի շատ է, իսկ դեղնուցի չափը` նույնը», -նշել է «The Telegraph» պարբերականը` խորհուրդ են տալով ձուն ընդգրկել սննդակարգ:



Դիտվել է՝ 5604

Մեկնաբանություններ