BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Վերջին երեք տարում զգալիորեն ավելացել են հայկական կոնյակի արտահանման ծավալները

Վերջին երեք տարում զգալիորեն ավելացել են հայկական կոնյակի արտահանման ծավալները
12.09.2012 | 14:15

Վերջին երեք տարիներին, հայկական կոնյակի արտահանման ծավալները, որոնք դիտարկվում են օղու, ռոմի և ջինի անվանախմբում, զգալիորեն աճել են և լայնորեն սպառվում են հատկապես միջազգային շուկայում:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, եթե 10 տարի առաջ Հայաստանից արտահանվել է ընդամենը 8133 տոննա կոնյակ, օղի, ռոմ և ջին, ապա միայն այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 21 038 տոննա, որի ընդհանուր արժեքը 77,8 միլիոն դոլար է: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է 12 271 տոննա, իսկ ողջ տարվա ընթացքում` 32 558 տոննա, որի ընդհանուր արժեքը` 131,2 միլիոն դոլար է:
Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն, հայկական կոնյակի արտադրության ծավալները 2011 թվականին կազմել են 14 482 644,3 լիտր, արտահանման ծավալները` 12 094 477,3 լիտր, իսկ երկրի ներսում իրացման ծավալները` 2 129 818,8 լիտր: Հայկական կոնյակի արտադրության ոլորտում, որտեղ 2011 թվականին գործունեություն են իրականացրել 28 տնտեսվարող սուբյեկտներ, նշված խմիչքի 22 տոկոսը արտադրել է «Երևանի կոնյակի գործարան» ՓԲ-ն, 20,0 տոկոսը` «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ-ն և 19,9 տոկոսը` «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերությունը:
Հայկական կոնյակի սպառման ամենամեծ շուկան շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը, այնուհետև ՈՒկրաինան, Բելառուսը, Գերմանիան, Միացյալ Նահանգները, Չինաստանը: Մեծ քանակությամբ կոնյակ է արտահանվում նաև Լիտվա, Ղազախստան, Եվրամիության երկրներ, որտեղ հայկական կոնյակը պահանջված ապրանքատեսակ է:
Նշենք, որ չնայած կոնյակագործության և գինեգործության լավագույն ավանդույթներին` վիճակագրությունը փաստում է, որ ալկոհոլային խմիչքներից ամենամեծ սպառումը Հայաստանում ունի օղին, ապա գինին, հետո նոր միայն կոնյակը:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 9043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ