Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
25.01.2013 | 00:33

Քաղցած մարդուն մի՛ տրտմեցրու և մի՛ զայրացրու մարդուն նրա չքավորության մեջ։ Մի՛ խռովի՛ր արդեն նեղված սիրտը և մի՛ դանդաղիր օգնել կարոտյալներին։ Մի՛ մերժիր նեղության մեջ եղողի պաղատանքը և քո երեսը մի՛ դարձրու տնանկից։ Քո հայացքը մի՛ շրջիր կարոտյալից և առիթ մի՛ տուր, որ մարդ անիծի քեզ, քանզի երբ նա իր հոգու դառնության պահին քեզ անիծի, նրա խնդրանքը կլսի Տերը։ Քո անձը սիրելի՛ դարձրու ժողովրդին և քո գլուխը խոնարհեցրո՛ւ մեծի առջև։ Քո ականջը խոնարհեցրո՛ւ տնանկին և խաղաղ հեզությամբ պատասխա՛ն տուր նրան։


Սիրաքի իմաստությունը 4. 2-8

Դիտվել է՝ 2279

Մեկնաբանություններ