Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

ՕԵԿ-ը չի շտապում

ՕԵԿ-ը չի շտապում
15.02.2013 | 14:35

Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի, մայիսին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններին ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորելու է նախկին ՀՀԿ-ական Հովհաննես Շահինյանը: Լուրը մեկնաբանելու համար դիմեցինք ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանին: «Մենք այդ հարցին դեռ չենք անդրադարձել: Նախագահական ընտրությունները կավարտվեն, կուսակցությունը, բնականաբար, համապատասխան ընթացակարգերով կքննարկվի այդ հարցը: Կուսակցականների հետ նախ պետք է քննարկվի: Այնպես չէ, որ հավաքվեցինք ու որոշեցինք: Հենց որոշումներ լինեն, կներկայացվեն հանրությանը: Դուք ամեն ինչ ժամանակին կիմանաք»,- irates.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3176

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ