ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Այլմոլորակային էլ կխոսեցնեք

Այլմոլորակային էլ կխոսեցնեք
20.03.2013 | 15:50

Այն, որ Ազգային ժողովի շատ պատգամավորներ ամբողջ նստաշրջանի ընթացքում «ձեն-ձուն» չեն հանում, նորություն չէ: Բայց որ դահլիճից դուրս էլ ոչ մի հարցի չեն ուզում պատասխանել, ստիպված ես մտածել, որ իրենք իրենց տեղում չեն: ԲՀԿ-ի գործարար պատգամավորներին փորձում էինք մի հարց ուղղել, սակայն բոլորն առանց ձայնագրիչի խոսում էին, իսկ այն տեսնելով` հեռանում: Առանց ձայնագրիչի զրույցի ժամանակ ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը (Շշի Մելո) մեզ փորձեց «օլիգարխ» բառի ծագումը բացատրել, այն է`«օլիգո»` սահմանափակ, գումարած «արխիա»: Հետաքրքրվեցինք` «սահմանափակ» պատգամավորներ կա՞ն խորհրդարանում: «Ինձ ինչի՞ ես հարցնում, գնացեք` տեսեք»: Վերջում էլ մեր դժգոհությանը, թե Ձեր նման «չխոսկաններին» ո՞նց խոսեցնեք, պատասխանն անկեղծ էր. «Մեր լրագրողներին մալադեց, որ էս իրավիճակում ըսենց աշխատում են»: Բա՞, իսկ Դուք չեք ուզում խոսել` հակադարձեցինք: «Բայց դե խոսցնում եք, էդ ա այլմոլորակային բանը»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5432

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ