Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր»

«Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր»
25.03.2013 | 13:11

Մարտի 26-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում տեղի կունենա «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցուցահանդեսի բացումը:

«Արծիվ» սրահի մուտքն անվճար կլինի հանրության համար մարտի 27-ին` ժամը 10:00-17:00-ը:
«Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցուցադրությունն առաջին անգամ երևան է հանում քանդակի` որպես առանձին գեղարվեստական ուղղության զարգացումը Հակոբ Հակոբյանի արվեստում, ներկայացնելով արվեստագետի եռածավալ հորինվածքների լայն ընտրանին: Այն ընդգրկում է քանդակներ ստեղծագործական բոլոր շարքերից. մարդակերպ և կենդանակերպ ֆիգուրներ, թեմատիկ աշխատանքներ: Ցուցադրության մեջ ընդգրկված չորս գեղանկարները` գործիքների հստակ պատկերագրությամբ, բացահայտում են քանդակի և գեղանկարի թեմատիկ կապը Հակոբյանի արվեստում և արվեստագետի ստեղծագործական կուռ մտածողությունը:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև մայիսի 26-ը:

Դիտվել է՝ 2847

Մեկնաբանություններ