Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Տոն` տարբեր կիսագնդերի համար

Տոն` տարբեր կիսագնդերի համար
22.04.2013 | 16:20

Ապրիլի 22-ը Մայր երկրի միջազգային օրն է, որ անցկացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո: Տոնը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում` 2009-ի ապրիլի 22-ին և նշվում է 2010 թվականից: Հյուսիսային կիսագնդում տոնը նշվում է գարնանը, հարավայինում` աշնանը, նպատակը Երկիր մոլորակի ու շրջակա միջավայրի խնդիրներին հասարակության ուշադրությունը բևեռացնելն է:

Դիտվել է՝ 2226

Մեկնաբանություններ