ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Հայաստանակենտրոն են

Հայաստանակենտրոն են
15.05.2013 | 14:29

Irates.am-ը ԱԺ պատգամավոր, վերագրանցված ՀՀՇ նախաձեռնող խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանին հիշեցրեց, որ ժամանակին Հայ ազգային կոնգրեսից հեռացողների հասցեին մեղադրանքներ են հնչել արևմտամետ լինելու համար:

Արտաքին քաղաքական ո՞ր վեկտորի կողմնակից են ՀՀՇ-ականները:

«ՀՀՇ-ն ստեղծման պահից եղել է հայաստանամետ, հայաստանակենտրոն, և կողմնորոշումների խնդիր երբևէ չի եղել: Մեր նպատակներից մեկն է եղել Եվրամիությանն անդամակցելը»,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

«Իսկ ինչպե՞ս եք գնահատում առաջիկայում Եվրամիության ասոցացման համաձայնագրին ՀՀ-ի միանալը»,-հարցին պարոն Արզումանյանն արձագանքեց, որ ողջունում են այդ քայլը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ