Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հին քարի դարից մինչև ուշ միջնադար

Հին քարի դարից մինչև ուշ միջնադար
29.06.2013 | 15:45

Հունիսի 28-ին կայացել է միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել են 2012-ին իրականացրած 28 հնագիտական հուշարձանների պեղումների հաշվետվություններ:

Մշակույթի նախարարությունց տեղեկանում ենք, որ պեղումներն իրականացվել են բարձր մակարդակով, արդի հնագիտական մեթոդների պահանջներին համապատասխան:
«Դրանք զգալիորեն լրացնում են Հայկական լեռնաշխարհի պատմության և մշակույթի ուսումնասիրությունների աղբյուրագիտական հենքը՝ հին քարի դարից մինչև ուշ միջնադար,- նշվում է մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:- Պեղումները կնպաստեն նաև հուշարձանների գիտավերականգնողական աշխատանքներին, զբոսաշրջության ծրագրերի մշակմանը՚:
Հանձնաժողովը քննարկել է նաև 2013-ի ներկայացված 23 նոր հայտերը և տվել դրական եզրակացություն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4372

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ