Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«ՀՀ Սահմանադրությունը առավել հաճախ իշխանությունների կողմից է խախտվում»

«ՀՀ Սահմանադրությունը առավել հաճախ իշխանությունների կողմից է խախտվում»
05.07.2013 | 16:28

ՀՀ Սահմանադրությունը ոչ միայն հասարակ քաղաքացիների կողմից է խախտվում, այլև իշխանությունների: Այսօր ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ նման կարծիք հայտնեցին Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Գևորգ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ և իրավագիտական գիտությունների դոցենտ Էդգար ՇԱԹԻՐՅԱՆԸ: «Միանշանակ ասել, որ խախտումները բացառապես լինում են իշխանությունների կողմից, սխալ է, Սահմանադրությունը խախտվում է բոլորի կողմից, մեր աչքի առաջ ամեն օր տեսնում ենք, թե հասակ քաղաքացիները ինչպես են խախտում ամենափոքր օրենքները»,-ասաց Գ. Մելքոնյանը: Պատմաբանի ձևակերպմամբ, դեռևս 10-րդ դարի երկրորդ կեսին, երբ եվրոպական շատ երկրներ անգամ որևէ գաղափար չունեին սահմանադրության մասին, հայ քաղաքական միտքը տվեց Սահմանադրության ողնաշարը`հիմնված դեմոկրատական սկզբունքների վրա։

«Մեր սահմանադրության պատմությունը հիմնված է ընկնում դեմոկրատական սկզբունքների վրա և դեռևս 18-րդ դարի երկրորդ կեսին Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացի» հրատարակման մեջ տեսնում ենք, որ այնտեղ հստակ նշվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի խոսքի, խորհելու և ազատ գործելու ։ Սա իսկապես մեր պատմության մեջ բացառիկ երևույթ է»,-ընդգծեց պատմաբանը:

Էդգար Շաթիրյանի խոսքով, այսօր առավել հաճախ խախտվում են սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատության հետ կապված հոդվածները և` հենց իշխանության մարմինների կողմից, ու թեև Սահմանադրությունը համարվում է մայր օրենք, օրենքների օրենք, սակայն դրա հիմքը չենք հասկանում:

Պարոն Մելքոնյանն էլ հավելեց, որ հիմա մենք ունենք պետականություն, բայց հասարակությունը չի կարող միանգամից օրենքով առաջնորդվել. «Դարերով Հայաստանը պետականություն չի ունեցել և առաջնորդվել է այն պետության օրենքներով, որի տիրապետության տակ է եղել»,-ասաց նա` նշելով, որ Սահմանադրությունը պետության իրավական համակարգի միջուկն է:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1877

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ