Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կյանքից անժամանակ հեռացել է կոմպոզիտոր, խմբավար Արմեն Դիվանյանը

Կյանքից անժամանակ հեռացել է կոմպոզիտոր, խմբավար Արմեն Դիվանյանը
03.09.2013 | 11:55

Սեպտեմբերի 1-ին, 54 տարեկան հասակում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, խմբավար, «Արևներ» մանկապատանեկան անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանը:

Արմեն Դիվանյանը հեղինակ է մի շարք գործիքային պիեսների, թավջութակի սոնատի, տարբեր ներկայացումների համար գրված երաժշտության, ինչպես նաև էստրադային երգերի: Մանկական երաժշտության բնագավառում Արմեն Դիվանյանը մշակել է իր ուրույն ձեռագիրը, երեխաների հետ աշխատելու իր յուրատեսակ դպրոցը, որն առանձնանում է գունեղ, պայծառ երանգներով: 1996-ից ղեկավարել է Ազգային ռադիոյի պետական «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը, որը հյուրախաղերով հանդես է եկել Լիբանանում, ԱՄՆ-ում, Կիպրոսում, Բուլղարիայում, Ռուսաստանում: 2007-ին Ռոտերդամում կայացած «Մանկական Եվրատեսիլում» Արմեն Դիվանյանի սաներն առաջին անգամ ներկայացրել են Հայաստանը և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

Մանկագիր հեղինակներին ոգևորելու նպատակով 2001 -ին Արմեն Դիվանյանը նախաձեռնել և իրականացրել է ստեղծագործական մրցույթ-փառատոն, որի շրջանակներում հրատարակվել են նոտաների ժողովածուներ, մանկական երգերի ձայնա և տեսա սկավառակներ:

Արմեն Դիվանյանը համագործակցել է Հայաստանի լավագույն կոմպոզիտորների, սկսնակ երգահանների, գործիքավորողների հետ:

Արմեն Դիվանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, ժամը 18:00-ին, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 12:00-14:00, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի «Շահումյան» գերեզմանատանը:

Դիտվել է՝ 1576

Մեկնաբանություններ