Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տեր-Պետրոսյանը խոսել է «չխոսելով»

Տեր-Պետրոսյանը խոսել է «չխոսելով»
08.09.2013 | 13:29

Երեկ ՀԱԿ քաղխորհրդի նիստում Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խնդրին: Նա հիմնականում խոսել է այն մասին, թե ինչ «նվաստացուցիչ կերպով» է Սերժ Սարգսյանը Ռուսաստանում այդ որոշումը կայացրել, և շրջանցել է այն հարցը, թե ինչ է Հայաստանին տալու այդ անդամակցությունը: Գնահատականները թողնելով տնտեսագետների համապատասխան հաշվարկներին, Տեր-Պետրոսյանը հանգամանորեն և օրինակներով բացատրել է, թե նման փաաստաթղթեր ինչպես են «գլուխ» բերվում: Ի դեպ, ՀԱԿ կուսակցության առաջնորդն իր թիմակիցներին հորդորել է իրենց հրապարակային ելույթներում ոչ մի վիրավորական արտահայտություն չանել ռուս ժողովրդի և նրա ղեկավարի հասցեին` եվրոպացի պաշտոնյաներին հիշեցնելով նախկինում արած իր հայտարարությունները, թե չպետք է վստահել Սերժ Սարգսյանին: Այսուհանդերձ, Տեր-Պետրոսյանը վստահություն է հայտնել, թե ԵՄ-ը կշարունակի Հայաստանի հետ համագործակցությունը: Առաջին անգամ է, որ հիշյալ ուժի քաղխորհրդի նիստը նման «թափանցիկ, բաց» է լինում: Տեր-Պետրոսյանը, իհարկե, կնախընտրեր, որ իր ասելիքն ասեր հանրահավաքի ամբիոնից, սակայն համոզված լինելով, որ այլևս լիքը հրապարակն իրեն չի սպասում, քաղխորհրդի նիստով է բավարարվել: Ինչ վերաբերում է նրա ելույթին, փաստ է, որ այս պահին հանրությանն ավելի հետաքրքիր է լսել, թե ինչ է տալիս այդ անդամակցությունը Հայաստանին, քան հետին թվով վերլուծել, թե Ռուսաստանում Սերժ Սարգսյանն ինչքան խեղճացած էր ու նվաստացած: Այսօր քաղաքականությանը հետևող ցանկացած մարդ էլ կարող է այդ ակնհայտ վիճակը նկարագրել: Այլ բան, որ դա առաջին նախագահը դիվանագիտական տերմիններով ու իր փորձով է բացատրել: Նրա ելույթի մեջ մեկ այլ նրբերանգ էլ կա. Տեր-Պետրոսյանն ակնհայտորեն եվրապաշտոնյաներին հասկացնում է, թե ինչ է լինում, երբ չեն վստահում իր խոսքին: Հիշեցնելով ժամանակին իր ասածը` Տեր-Պետրոսյանն ուղղակի նրանց դեմքին է նետում «խաբված» լինելու տխուր փաստը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տեսանյութ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Կոնգրեսի վարչության նիստում (տեսանյութը՝ «ilurashkharhi»-ի)
Դիտվել է՝ 1685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ