Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՖՖ-ն խնդրում է արգելված իրեր չբերել

ՀՖՖ-ն խնդրում է արգելված իրեր չբերել
10.09.2013 | 14:57

Այսօր՝ ժամը 20:00-ին, «Հրազդան» մարզադաշտում կկայանա 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը: Մինչ երկրպագուները պատրաստվում են ֆուտբոլային խաղին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջիններից խնդրում է մուտքերի մոտ երկրպագուների կուտակումներ թույլ չտալու նպատակով և տոնական մթնոլորտին մասնակից լինելու համար «Հրազդան» ստադիոն ներկայանալ հանդիպման մեկնարկից երկու ժամ շուտ՝ 18:00-ին։ Այդ մասին հաղորդում է ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։ ՀՖՖ-ն երկրպագուներին խնդրում է ստադիոն չբերել արգելված իրեր (զենք, ճայտրուկներ, ծակող, կտրող, հրավառվող իրեր, պրոֆեսիոնալ վիդեո, աուդիո, ֆոտո սարքավորումներ, կենդանիներ, գնդակներ, փայտյա և մետաղյա դրոշակաձողեր, ալկոհոլային խմիչքներ, ամեն տեսակի շշեր և տարաներ, պաստառներ, դրոշներ՝ վիրավորական կամ ռասիստական գրություններով, վուվուզելաներ, շեփորներ, լազերային լույսեր և ցուցիչներ)` անվտանգության ծառայությունների աշխատանքների արդյունքում ավելորդ կուտակումներ չստեղծելու համար:

Դիտվել է՝ 1475

Մեկնաբանություններ