Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Օսկանյանի լռության գինը

Օսկանյանի լռության գինը
11.09.2013 | 14:55

ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը շարունակում է «լռության ուխտը»: Այսօր ԱԺ-ում, երբ irates.am-ը փորձեց նրա տեսակետը ճշտել Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության մասին, Օսկանյանն արագ քայլերով գլխիկոր հեռացավ` նետելով. «Ոչ մի հարցի չեմ պատասխանում»: Հետո էլ, թե` հարցազրույց եմ տալու տասը օրից: Փաստ է, որ ԲՀԿ-ական վերնախավը սիրում է իր նախընտրած լրատվամիջոցին հարցազրույց տալ ու ամեն անգամ հարց տալուց` ուղղորդել «այնտեղ»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ