Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աշխատանքի տոնավաճառ կամ աջակցություն սիրիահայերին

Աշխատանքի տոնավաճառ կամ աջակցություն սիրիահայերին
20.09.2013 | 11:49

Հյուսիսային պողոտայում այսօր տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ: Այն իրականացնում է «Զբաղվածության պետական ծառայութուն» գործակալությունը` ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, տոնավաճառի նպատակը աշխատանք փնտրողներին աջակցելն է, հատկապես սիրիահայերին, ովքեր աշխատանք գտնելու հարցում խնդիրներ ունեն, այնուհետև, նրանց շրջանում, մասնագիտական ուսուցման դասընթացներ կազմակերպելն է: Նպատակներից մեկն է նաև գործատուներին աջակցելը, որպեսզի նրանք կարողանան իրենց պահանջներին համապատասխանող մասնագետներ գտնել:
Ենթադրվում է, որ տոնավաճառին իրենց մասնակցությունը կբերեն շուրջ 50 գործատուներ և մոտ 2500 աշխատանք փնտրողներ: Կներկայացվեն նաև թափուր աշխատատեղեր:
«Զբաղվածության պետական ծառայության» տվյալներով, 2013-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը 19 հազար 899 է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14,1 տոկոսով: Գործազուրկների թիվը 17 հազար 503 է: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 16,7 տոկոսով: Գերակշռողը, ինչպես նախորդ տարիներին, կանայք են` 75,6 տոկոս:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1640

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ