Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կողմ են ցանկացած ձևաչափի

Կողմ են ցանկացած ձևաչափի
26.09.2013 | 15:51

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների հետագա զարգացումը, նշեց. «Մենք, բնականաբար, համամիտ ենք Հայաստանի կայացրած որոշմանը՝ անդամակցելու Մաքսային միությանը: Մենք հայտնել ենք մեր ցանկությունը՝ շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր ոլորտներում և բոլոր ձևաչափերով: Եվ բնականաբար մենք չենք կարող չողջունել Հայաստանի տրամադրվածությունը և կամքը՝ շարունակելու առկա գոյություն ունեցող գործընկերությունը Եվրամիության հետ»: Նա հավելեց, որ կողմ են ցանկացած ձևաչափով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1709

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ