ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Կրթություն. գործընթաց, թե վերջնանպատակ

Կրթություն. գործընթաց, թե վերջնանպատակ
03.10.2013 | 16:50

Այսօր Երևանում ավարտվել է Բրիտանական խորհրդի կազմակերպած «Կրթություն. գործընթաց, թե վերջնանպատակ» խորագրով երկօրյա համաժողովը։ Միջոցառումը նպատակ ուներ համակողմանի քննարկել դասավանդման բնագավառում իրականացվող փոփոխությունների և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծվող մեթոդների դրական և բացասական ազդեցությունները:

Համաժողովի բացմանը ելույթ էր ունեցել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։ Նախարարը նշել է, որ կրթության բնագավառում նորարարական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ կան տարբեր, երբեմն նույնիսկ տրամագծորեն հակառակ մոտեցումներ. «Դասական կրթական միջավայրի և մեթոդների կողմնակիցների համար կրթության միավորը նախկինի պես շարունակում է մնալ բացառապես դասագիրքը: Կա նաև երկրորդ ծայրահեղությունը, մարդիկ, ովքեր մոտ ապագայում կրթություն ստանալու գործընթացը պատկերացնում են բացառապես տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով»: Դժվարությունների մի մասը, ըստ նախարարի, ունեն օբյեկտիվ հիմնավորումներ։ «Օրինակ` առցանց, հեռահար և այլ կրթության ձևերի կիրառման դեպքում որոշակի հակասություն է առաջանում կրթության որակի ստուգման ձևերի և մեթոդների միջև: Կա նաև երկրորդ խնդիրը` դա ուսանող-դասախոս հարաբերությունների նոր տարբերակն է: Ցավոք, նույն առցանց կրթությունը, գիտության ստեղծման և փոխանակման գործում ապահովելով տպավորիչ առաջընթաց, դեռևս լուրջ հաջողություններ չի արձանագրել մարդուն որպես քաղաքացի դաստիարակելու, գիտելիքից զատ նաև արժեք տրամադրելու և դաստիարակչական ու կրթական բաղադրիչները ճիշտ համադրելու հարցում»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսն էլ համաժողովում կարևորեց անգլերենի ուսուցումն ու տարածումն ամբողջ աշխարհում։

Երկօրյա խորհրդաժողովին մասնակցում էին ավելի քան 100 պատվիրակներ՝ անգլերենի մասնագետներ, կրթօջախների ղեկավարներ։ Մասնագետները քննարկել են դասավանդման բնագավառում տեղի ունեցող փոփոխությունները և նոր մեթոդների ներգրավումն իրենց աշխատանքում:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ