BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Կառավարության սոցիալական ծրագրից օգտվող ուսանողների թիվը կրկնապատկվել է

Կառավարության սոցիալական ծրագրից օգտվող ուսանողների թիվը կրկնապատկվել է
03.11.2013 | 21:30

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) նվազագույն շեմը իջեցնելու վերաբերյալ: ՄՈԳ-երի իջեցումը հնարավորություն է տալիս բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում ընդգրկված սոցաիալապես անապահով ուսանողների ավելի լայն շրջանակի օգտվել ուսման վարձի փոխհատուցման ՀՀ կառավարության սոցիալական ծրագրից:

Հաշվի առնելով սոցիալական անապահովության համակարգում ներառված ուսանողների վերաբերյալ ՀՀ ԿԳՆ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունները, նախարար Ա. Աշոտյանի հրամանով նախապես սահմանված բակալավրի կրթական ծրագրի համար 85 և մագիտստրոսի կրթական ծրագրի համար՝ 90 տոկոս ՄՈԳ-երի շեմերը իջեցվել են՝ դառնալով 75 տոկոս: Արդյունքում ՀՀ ԿԳ նախարարի այս հրամանով սոցիալական աջակցության ծրագրից օգտվողների թիվը կրկնապատկվել է՝ նրանց համար սահմանելով` 50-100 տոկոս ուսման վարձի փոխհատուցում: Ծրագրից օգտվող ուսանողների ցուցակներն արդեն հաստատված են և առաքվել են համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Բուհերի կողմից ներկայացված սոցիալապես անապահով ուսանողների շուրջ 70 տոկոսը, հաղթահարելով հրամանով սահմանված ՄՈԳ-երի շեմը, օգտվում է ուսման վարձի փոխհատուցման ծրագրից:

Դիտվել է՝ 2074

Մեկնաբանություններ