ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

«Մեղավորը իշխող համակարգն է»

«Մեղավորը իշխող համակարգն է»
06.11.2013 | 15:47

Այսօր «Նոյյան տապանում» լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած երեկվա իրադարձություններին, ազատամարտիկները կոչ արեցին վաղը ժամը 17-ին դուրս գալ Ազատության հրապարակ` մասնակցելու կայանալիք հանրահավաքին, որտեղ կքննարկվի Սերժ Սարգսյանի հեռանալու հարցը: «Սերժ Սարգսյանը ամենաթողության մթնոլորտում երկիրը հասցրեց խամաճիկային իրավիճակի: Եթե նա այս երկրում հյուր է և աթոռից չի բարձրանում մի բան անելու համար, ուրեմն պիտի հեռանա, պետք է քննարկվի նրա հեռանալու հարցը: Եթե մտածում է` լավ է անում, ապա ազգովին ասում ենք` ղալլաթ է անում: Նրան պետք է ճանապարհենք այնպես, ինչպես նա արժանի է: Դա ասում են այն մարդիկ, ովքեր կռվել են արցախյան պատերազմում, ովքեր այս երկրի համար արյուն են թափել»,- ասաց ազատամարտիկ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Փոխգնդապետ ԽԱՉԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ էլ, անդրադառնալով երկրի ներկա վիճակին, երեկվա դեպքերին, նշեց, որ այդտեղ կարևորը ոչ թե դեպքն է, այլ պատճառները: «Իշխանությունները պետք է հասկանան, որ այսպես ղեկավարելով երկիրը, մարդկանց հասցնում են ծայրահեղ վիճակի: Այստեղ մեղավորը ոչ ոստիկանությունն է, ոչ երիտասարդությունը: Մեղավորը իշխող համակարգն է: Մարդիկ այնքան հուսալքված են, որ դիմում են կամ արտագաղթի, կամ նման քայլերի»,- ասաց ազատամարտիկը:
Սուրեն Սարգսյանը կոչ արեց իշխանություններին` ճանաչել իրենց տեղը, չափը։
«Սա իրենց պապի բոստանը չէ: Եթե վատ են ծառայում` պետք է հեռանան: Սրանք փոքրիկ ծաղիկներ են, վաղը կարող է ավելի սարսափելի բաներ տեղի ունենան»,- կանխատեսեց նա:
Ազատամարտիկները վստահ են` անհապաղ իշխանափոխությունը միակ ելքն է երկիրը ներկա իրավիճակից դուրս բերելու համար:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1267

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ